Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Մարտին Հուրիխանյան․ Մի շուխուռ էլ դրել են

Մարտին Հուրիխանյան․ Մի շուխուռ էլ դրել են
19.01.2021 | 13:06

Էնպես էլ մի հազարնոց շուխուռ են գցել, թե Առողջապահության նորանշանակ նախարարը մասնագիտական կրթություն չունի, որ է՜ս է, որ է՜ն է․․․ Հա՛րց, որ Արսեն Թորոսյանը մասնագիտական կրթություն ուներ, բացի վարկաբեկելուց ու կազմաքանդելուց, համակարգի համար ի՞նչ արեց, բժշկագիտության ասպարեզում ինչո՞վ փայլեց, թե՞ արդեն մոռացել եք կովիդի մասին դարակազմիկ մտքերը, միկրոբների անցունակության մասին քնարական զեղումները։


Սակայն եկեք հանգիստ թողնենք դրսի համար Նիկոլից շատ ավելի բարձր արժեք ունեցող Արսեն Թորոսյանին ու դառնանք մեր նորանշանակին։ Ի՞նչ է, տագնապ ունենք, որ Անահիտ Ավանեսյանը պակա՞ս ֆունդամենտալ կլինի իր դարակազմիկ դատողություններում ու կազմաքանդիչ գործունեությունում։


Բա մարդուն ինչո՞ւ են նշանակել, Արսեն Թորոսյանի թևի տակ զո՞ւր է երկու տարի աբկատկա (обкатка) անցել։
Եթե կասկածում եք, չարաչար սխալվում եք։ Թողեք իր հենման հինգերորդ կետով տիկինը նախարարական աթոռի հետ մի փոքր ինտիմություն անի, կտեսնեք, թե ոլորտի փողերն ինչ ուղղությամբ են թևելու։ Բա չէ, բուն գործը թողած՝ ձեզ համար պիտի թիթեռ նկարի։

Հ․Գ․ Ինչ վերաբերում է նրան, թե Անահիտ Ավանեսյանի կրթությամբ մեկին բժշկագիտության ոլորտի գլուխ նշանակելը խորը վիրավորանք է ոլորտին, վիրավորանք չհանդուրժող ոլո՛րտ պիտի լինի, որ վիրավորվի։

Դիտվել է՝ 3543

Մեկնաբանություններ